Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լուրեր էին տարածվել, Արցախի ազգային անվտանգության ղեկավարը անտառահատումներով էր զբաղվում, եւ այդ ճանապարհը օգտագործել են ադրբեջանցիները՝ Շուշի մտնելով տակից՝ Քարինտակի կողմից։ Եթե ականազերծում ենք արել մեր տարածքում, թշնամին այդ տարածքների տեղդը ո՞նց է իմացել,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում, խոսելով Արցախի վերջին պատերազմի, արցախցիների այսօրվա ապրելակերպի եւ մի շարք այլ մանրամասների մասին, ասասց միջազգային լրագրող Նարինե Կիրակոսյանը։ Նա Արցախի վերջին պատերազմից առաջ, պատերազմի թեժ օրերին հաճախ է այցելել այնտեղ, օրեր առաջ էլ վերադարձել հերթական գործողումից եւ Yerkir.am-ին կարեւոր մանրամասներ հայտնել պատերազմի, թշնամու՝ Արցախի տարածքում անխոչընդոտ հայտնվելու, դավաճանական գործողությունների մասին։
«Ինչպե՞ս եղավ, որ ադրբեջանցիները հայկական անձնագրեր ստացան։ Նրանք հայախոս էին, հայկական զինվորական շորերով, բայց թշնամական զորքերի ներկայացուցիչներ՝ վերապատրաստված հենց Թուրքիայում։ Երբ որ ես շրջում էի, ինձ շատ տարօրինակ էին դեմքերը։ Լավ հայերեն խոսում էին, նույնիսկ ինչ-որ տեղերի ակցենտով էին խոսում, բարբառ էր զգացվում, բայց իրենք ավելի թուխ էին, ինձ համար իրենց մարդաբանական տեսքը շատ տարօրինակ էր, իսկապես հայի նման չէին, բայց շատ լավ խոսում էին։ Իրենք անցել են մեր կողմով ՄՈԲ-ի շորերով, նաեւ սովորական զինվորական շորերով։ Հետագայում եմ իմացել, որ իրենք հայեր չեն։ Սկզբում ոտքով էին գնացել, հետո «Պիկապ» տեսակի մեքենաներով։ Որոշակի տարբերություն կար՝ էն հաղորդումները, որ մենք լսում էինք, որ Շուշին գրավել են, էդ պահին իրականում գրացած չեն եղել, հետո են մտել։ Նրանք տարիներով աշխատել են, լեզուն են սովորել, մեր պահվածքն են սովորել, քարտեզները, ամեն ինչ կարելի էր արբանյակային լուսանկարներով տեսնել, թե անտառը որտեղից է հատված»,-Yerkir.am-ին ասաց միջազգային լրագրողը։
Նարինե Կիրակոսյանը կարծում է՝ թշնամին Շուշի մտնելու համար օգտագործել է անտառի բաց հատվածներն ու անտառամիջյան ճանապարհները։ Նրա խոսքով՝ պատերազմի օրերին զորքերը լավատեղյակ հրամանատարներ չեն ունեցել, ավագ սպայական կազմի պրոֆեսիոնալ որոշ հրամանատարներ էլ զրկված են եղել մարտի դաշտ մեկնելու հնարավորությունից՝ Հայաստանից Արցախ մտնելուց։
«Երբ որ այցելում էինք 30 տարվա անառիկ զորամասեր, ասում էի ձեր հրամանատարը որտե՞ղ է, իմ բերած սարքը թանկարժեք է, ես չեմ կարող սովորական զինվորականի տալ, պետք է տամ գոնե հրամանատարին։ ՊՆ-ի հետ պայմանավորվում էինք, որ այսինչ սարքը եթե որեւէ տեղ չկա, մենք կտանենք կհասցնենք, բերում էին մի մարդու, որը չգիտես՝ շարքայի՞ն էր, ի՞նչ էր, ասում եմ՝ ո՞նց, նա՞ է ձեր հրամանատարը։ Փաստացի ամեն ինչ այս վերջին տարիներին արել էին, որ նորմալ հրամանատարական կազմը ներկայություն չունենար Արցախում։ Հադրութի հրամանատարին էինք փնտրում։ Չկար։ Մարդիկ շատ էին, ՄՈԲ-ը շատ էր, բայց նորմալ, կանոնավոր զորքերի հետ խնդիր կար։ Բարձր սպայական կազմը, որը կարող էր պլանավորել, նա ներկայացված չէր։ Ես դա վստահ ասում եմ։ Եղել է, որ իմացող, կարող, մտածող մարդուն Գորիսի հատվածից մուտք գործել դեպի Ստեփանակերտ։ Նույն սպայական կազմի ղեկավարությունը երբ որ ուզել է այդ հատվածով անցնել, անունը չտամ, բայց նա մեր ամենակարող սպաներից է, որին աշխատանքից ժամանակին հանեցին, դատական գործ հարուցեցին, ինքը հուզված ասում էր՝ ես չեմ կարողանում իմ նվաճածը, մեր ազատագրած հողերում գնամ ինչ-որ գործողություն անեմ։ Կրակելու, հարձակման հրամաններ չեն եղել։ Դա կարող եմ փաստել։ Ես սովորական լրագրող եմ, բայց ինձ էլ չէին թողնում անցնել էնտեղ։ Ուղղակի գիտեն, որ դու քարտեզ լավ գիտես, տեղանքը գիտես, եւ այդպիսի մարդկանց չեն թողնում։ Խոչընդոտում էին, նույնիսկ ինձ 4 ժամ պահել են ոստիկանությունում, վերցրեցին փամփուշտները, զինաթափեցին մարդկանց, որոնք կռվի դաշտ էին գնում»,-Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Նարինե Կիրակոսյանը։
Նարինե Կիրակոսյանը Yerkir.am-ին պատմել է նաեւ Արցախ վերջին գործուղման, արցախցիների՝ Ստեփանակերտ ու մեզ մնացած բնակավայրերում ապրելու, խաղաղապահների առաքելության ու գործունեության, ինչպես նաեւ վերջին պատերազմի փակ ու կասկածելի դրվագների մասին։
Մանրամասն՝ տեսանյութում