կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-01 13:36
Տարածաշրջան

Մահացած են գտել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին սպանողներից մեկին

Մահացած են գտել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին սպանողներից մեկին

ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպա Ջեյմս Ուիլիսին գտել են մահացած Քաթարի Ալ Ուդեյդ ռազմաօդային բազայում. հայտնում է Lenta.ru- ն:

Տեղեկատվության համաձայն՝ իրանական հատուկ ծառայությունները Ուիլիսին ներառել են Իսլամական հեղափոխության պահապանների էլիտար «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության մեջ ներգրավված անձանց ցուցակում:

Այս պահին մահվան հանգամանքները պարզվում են: Ուիլիսը ղեկավարում էր ռազմաօդային ուժերի «Կարմիր ձի» էսկադրիլիան: Նա Քաթարում էր ԱՄՆ բանակի ռազմական գործողություններին աջակցելու նպատակով:

Մահացած սպայի հրամանատար Քլիֆորդ Թեոնին ասել է, որ փոխգնդապետի գործընկերները բոլոր ռեսուրսներով օգնելու են նրա ընտանիքին, ընկերներին և զորամասին:

«Նա մեր թիմի արժեքավոր անդամն էր, և մենք շատ կկարոտենք նրան»,- ընդգծել է ամերիկացի սպան:

Ղասեմ Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ամերիկյան հրթիռային հարվածի ժամանակ: Նրա հետ սպանվեցին նրան ուղեկցող մի քանի սպաներ և իրաքցի ռազմական գործիչ Աբու Մահդի ալ Մուհանդիսին: Այնուհետև իրանական զորքերը պատասխան հարված հասցրին Իրաքի Էրբիլ քաղաքում գտնվող Այն ալ Ասադի բազային և օդանավակայանին: Դեկտեմբերի վերջին Թեհրանը հայտարարեց, որ գեներալի սպանության մեջ ներգրավված է 48 մարդ: Նրանց ինքնությունն արդեն պարզվել է, և իշխանություններն աշխատում են նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: