|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Ամիր Հեյդարին անդրադարձել է Արցախյան վերջին պատերազմի ժամանակ կողմերից որևէ մեկին աջակցելու խոսակցություններին. հատկապես ադրբեջանական կողմից հաճախ են պնդում, որ ստացել են իրանական կողմի աջակցությունը։
Գեներալը, ըատ Azariha-ի, մասնավորապես ասել է. «Մենք ԼՂ հակամարտության որևէ կողմի չենք աջակցում և նույնիսկ առաջարկում ենք նրանց այլ ուղի, բացի պատերազմից։ Այնուամենայնիվ, մեր կարմիր գիծն այն է, որ մենք թույլ չենք տա որևէ փոփոխություն տարածաշրջանի պաշտոնական և միջազգային աշխարհագրության մեջ»:
Գեներալը նշել է, որ, դիտարկելով Իրանի ընդհանուր սահմանները նշված երկու երկրների հետ, Իրանի զինված ուժերը գտնվում են նշված սահմաններում և վերահսկում զարգացումները սահմաններից դուրս:
Նա շեշտել է, որ ներկայումս Իրանի սահմաններին ոչինչ չի սպառնում, և նրանք, ովքեր գրում են Իրանի դեմ, պետք է իմանան, որ իրանական զինված ուժերը ի վիճակի են դիմակայել ցանկացած թշնամական ուժի: