Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սա այց էր Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներում: Այս մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է Անթալիայում՝ Թուրքիայի արտգործնախարարի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի:
«Ինչ վերաբերում է նախագահ Էրդողանի՝ Ադրբեջան կատարած այցին, ապա դա այց էր Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների համատեքստում... Այսօր մենք Չավուշօղլուի հետ պայմանավորվեցինք, որ բոլորը, օգտագործելով իրենց հնարավորությունները, կնպաստեն հաշտեցմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ հողում պայմանների ստեղծմանը հայերի, ադրբեջանցիների և այլ ազգությունների ներկայացուցիչների համար, որոնք ապրում էին կողք կողքի՝ որպես լավ հարևաններ: Եվ այդ դեպքում ցանկացած հարց, այդ թվում`քաղաքական, շատ ավելի հեշտ կլինի լուծել»,- ասել է Լավրովը: