կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-30 22:31
Մշակույթ

«Արցախի ձայն» նախագիծը ներկայացնում է Արթուր Գալստյանին

«Արցախի ձայն» նախագիծը պարբերաբար ներկայացնում է նոր անուններ, որոնցից շատերը հետո դառնում են հայտնի և սիրված Հայաստանում և Հայաստանից դուրս:

Ծանոթացեք՝ Arturo (Արթուր Գալստյան): Բեմական անունը ծնվեց KarenSevakProduction-ի ձեռքով, երբ հայտնի երաժիշտները ծանոթացան երիտասարդի հետ, լսեցին նրա երգերը: Լիրա Քոչարյանը պատմում է՝ Կարենը ասաց. «Տաղանդավոր ես, աշխատի՛ր, մենք էլ քեզ  կօգնենք ինչով կարող ենք, բենական անունդ էլ թող լինի Arturo»:

Arturօ-ն իսկապես տաղանդավոր է և երաժշտական: Ունի սեփական ոճ ու ասելիք: Ինքն է գրում երգերը և բառերը, կատարում գործիքավորումը: «Արցախի ձայնի» պրոդյուսեր Լիրա Քոչարյանը այսպես է բնութագրում իր գտած հերթական տաղանդավոր երիտասարդին.

Arturo` սիրո գուրու,

Arturo` բացեք ձեր սրտի դուռը,

 Arturo` ամեն մի երգը սիրո սուր է,

Arturo` դիմադրելը զուր է։

Arturo-ն իսկապես ընտրել է սերը որպես զենք և երգում է սիրո մասին շատ քաղցր և պոետիկ, հետաքրքիր ձևով միքսելով հայկական, իսպանական, արևելյան ոճերը:

Այդ ուղղության լավագույն ներկայացուցիչներից Ռազմիկ Ամյանը, որին Լիրա Քոչարյանը խնդրել է խորհուրդներ տալ երիտասարդին, լսելով Arturo-ի երգերը ասաց. «Հետաքրքիր կերպար ես,  ունես տարբերվող արտաքին, քաղցր ձայն: Անպայման կսիրվես, եթե իհարկե, շատ աշխատես»:

Arturo-ն տասնութ տարեկան է, շուտով կգնա զինծառայության և կշարունակի երգել: