Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 28-ին հայտարարել է, որ հաջորդ տարի երկիրն իր Türksat 6A արբանյակը տիեզերք արձակելուց հետո կդառնա աշխարհի՝ կապի արբանյակներ արտադրող 10 երկրներից մեկը:
«Թուրքիան մոտ հինգ տարի առաջ նախաձեռնել է ազգային հաղորդակցական արբանյակի նախագիծ՝ ստեղծելով Türksat 6A-ն՝ բազմաթիվ հաստատությունների և կազմակերպությունների մասնակցությամբ, ինչպիսիք են TÜBİTAK, Türksat, ASELSAN և TUSAŞ»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ հաջորդ ամիս նախատեսում են արբանյակը տիեզերք ուղարկել. գրում է Hurriyet-ը։
«Այսպիսով, Թուրքիան կլինի աշխարհի այն 10 երկրների շարքում, որոնք կարող են կապի արբանյակներ արտադրել»,- ասել է նա՝ խոսելով Գոլբաշի շրջանում Türksat 5A-ի շահագործման հանձնման արարողության ժամանակ:
Հրապարակման մեջ պարզաբանվում է, որ Türksat 5A արբանյակը կսպասարկի մի շարք շրջաններ, ներառյալ՝ Թուրքիան, Եվրոպան, Միջերկրական ծովը, Էգեյան ծովը, Սև ծովը, Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան, Միջին Արևմուտքը և Հարավային Աֆրիկան։ Արբանյակի շահագործման տևողությունը 35 տարի է:
«Ուղեծիր դուրս եկող մեր արբանյակը պատրաստ է մեկնել: Հհաջորդ քայլը Türksat 5B-ն է: Մեր նպատակն է այդ արբանյակը տիեզերք ուղարկել այս տարվա վերջին եռամսյակում»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ Türksat 5B արբանյակի փորձարկումները, որոնց նախագծման և արտադրության փուլերն ավարտվել են, դեռ շարունակվում են: Էրդողանն ասաց, որ իրենք մտադիր են արբանյակը տիեզերք ուղարկել Falcon-9 հրթիռով։ Թուրք նախագահը շեշտել է, որ Türksat 5B-ի ակտիվացման դեպքում Թուրքիայում տվյալների փոխանակման հնարավորությունները 15 անգամ կավելանան: