Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությանը, միջազգային արձագանքին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը:
Նախ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարող էին քննարկել Սերժ Սարգսյանն ու առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, քաղաքագետը նշեց, որ, իհարկե, տեղյակ չէ, թե ինչ են քննարկել, ենթադրելի է, որ երկրում բավական սուր իրավիճակ էլ, խնդիրներ կան արտաքին քաղաքականության հետ, մասնավորապես` Ռուսաստանի: Եվ առաջին և երրորդ նախագահների միջև կոնսուլտացիաները բավական նորմալ և դրական երևույթ է:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների արձագանքին և բանակցային գործընթացին, ապա այս իրավիճակում ՄԽ համանախագահների առաքելությունը ոչ թե բանակցային գործընթացն է, այլ շտապ օգնությունը՝ դադարեցնել արյունահեղությունը:
«Ես չեմ հավատում, որ ՄԽ համանախագահների միջնորդությամբ ինչ-որ փաստաթղթեր կստորագրվեն կամ համաձայնության կհասնեն»,- ասաց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է Արցախին որպես բանակցային կողմ ներգրավելու անհրաժեշտությանը, ապա, Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով, այս պահին խոսքը գնում է կոնֆլիկտի դադարեցման մասին, և այդ դժվարին վիճակում դժվար թե Արցախին ներգրավեն բանակցային գործընթացում:
Ըստ քաղաքագետի՝ ՄԽ համանախագահները իսկապես չունեն մանդատ` ասելու, թե ով է այս քառօրյա պատերազմում նախահարձակ եղել:
«ՄԽ համանախագահները Մովսեսի առաքյալները չեն, որ այս քառօրյա պատերազմի մեղավորներին ցույց տային: Հիմարներ չկան, բոլորն էլ հասկանում են` ինչ է կատարվել, բայց ՄԽ համանախագահները դիվանագետներ են, նրանք հիմա շտապ օգնության դեր են ստանձնելու»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը: