|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Վրաստանում հուլիսի 1-ից գիշերը տեղաշարժվելու սահմանափակումը կվերացվի. հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Երկրում պարետային ժամը մտցվել էր 2020 թվականի նոյեմբերի 28-ին՝ կորոնավիրուսային համաճարակի հետ կապված: Ժամը 21.00-ից 5.00-ն արգելվում էր բնակչության գտնվելը հասարակական վայրերում, ինչպես նաև շարժվել ոտքով կամ տրանսպորտով:
Վրաստանի վարչապետն այսօր ասել է, որ հունիսի 22-ից երկրում կչեղարկվի մեկ այլ սահմանափակում` դիմակների պարտադիր կրումը բաց երկնքի տակ: Այնուամենայնիվ, տրանսպորտում և փակ տարածքներում մարդիկ դեռ ստիպված կլինեն դիմակներ կրել:
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 914 նոր դեպք, 24 մարդ մահացել է: Համաճարակի սկզբից մինչ օրս երկրում 360,055 մարդ հիվանդացել է, որոնցից 5199-ը մահացել են: