Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.18 |
EUR | ⚊ | € 412.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.49 |
GEL | ⚊ | ₾ 141.75 |
Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ այսօր Հայաստանում լռության օր է: Երեկ երեկոյան քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ամփոփել են քարոզարշավը և իրենց խոսքը հղել ընտրողներին: Նախընտրական քարոզչությունն այսօր արգելվում է ԸՕ-ով:
Կեսգիշերից հետո արգելված է ցանկացած քարոզչություն, այդ թվում` լրատվամիջոցներով, որպեսզի ընտրողները հնարավորություն ունենան մտածելու, թե որ քաղաքական ուժին են տալու իրենց ձայնը։
Նախընտրական քարոզարշավը մեկնարկեց հունիսի 8-ից և տևեց 12 օր։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 26 ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք։ Ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 583 հազար 823 է: