կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-17 15:10
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջիգյարով, հավեսով, համարձակ՝ հունիսի 20-ին ընտրեք համար 24-ը, միասին կերտենք ուժեղ Հայաստան․ Ի․ Սաղաթելյան

Մարտունեցիներն աշխատող, ստեղծող, արարող մարդիկ են, նաեւ քաջ գիտակցում են պետության ու պետականության կարեւորությունը։ Դուք այսօր ոչ թե կանգնած եք մեր կողքին՝ իշխանության բերելու, այլ պետության կողքին։ Կանգնած եք պետականության, ձեր գյուղի, հարազատների ու զինվորի կողքին։ Մեր կողքին կանգնելով՝ դուք ունեք այդ առաքելությունը, որովհետեւ երկիրը վտանգի ու անդունդի մեջ է, եւ պետք է այս վիճակից դուրս գանք․ մարտունեցիների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ հունիսի 20-ին պետք է գնալ ընտրության՝ կանխելով այսօրվա չարիքի իշխանության վերարտադրությունը, ձեւավորելով նոր որակի ազգային իշխանություն, որը պրոֆեսիոնալ եւ հայրենասեր է։

«Այդ թիմը «Հայաստան» դաշինքն է՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Գործընկերս խոսեց տարբեր ճնշումների մասին․ մարտունեցիները վաղուց բռնել են էդ բոլորի վախը եւ դեն շպրտել, չկա այդպիսի բան, որեւէ ճնշում։ Այստեղ կան շատ համայնքների ղեկավարներ, հիմնարկների ղեկավարներ։ Դրանք այլեւս անցողիկ են, այս չարիքի կառավարությանը մնացել է 3 օր, որ ազատվենք սրանցից։ Ջիգյարով, կազմակերպված, հավեսով, համարձակ՝ հունիսի 20-ին ընտրեք համար 24-ը, միասին կերտենք ուժեղ Հայաստան»,- հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում