Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարդենիսում «Հայաստան» դաշինքի քարոզարժավի ժամանակ մի գյուղացի մանգաղ նվիրեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ հայտնում է Yerkir.am-ը։
« Մուրճն ու մանգաղը տեսել ենք՝ մանգաղը բիոգործիք է գյուղացու համար․ ես բերել եմ մի մանգաղ, որը ուզում եմ նվիրել ձեզ, հարգարժան նախագահ, որպեսզի վերականգնեք գյուղնախարարությունը և այս մանգաղով քաղաքական մոլախոտերին հնձեք»,-ասաց վարդենիսցին։
Քոչարյանն արձագանքեց․ «Ես սկզբից որ տեսա, վախեցա, ասացի՝ կարո՞ղ է կաստրացիայի գործիք է․․․ բարեբախտաբար՝ ոչ»։
Գյուղացին նաև հարց ուղղեց Քոչարյանին՝ Ալիևն ու Էրդողանը, երբ գտնվում էին Շուշիում, նույն օրը ինչո՞ւ պետք է Փաշինյանը մուրճ վերցներ և ասեր, որ բոլորին կալանավորելու է։
Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Շատ ցավալի է, որ երբ Ալիևն ու Փաշինյանը Շուշիում էին, Փաշինյանը սպառնալիքներ էր հնչեցնում, նաև հայտարարեց, որ ՀՅԴ-ն դրոշն է վառելու․ ես բացատրություն չունեմ, մտածում եմ, որ, հավանաբար, այդ 5 միլիարդ դոլարը ամբողջությամբ չի ստացել, երևի դեռ գործ կա անելիք՝ հանձնելու, տապալելու, Հայաստանը այն աստիճանի թուլացնելու, որ տարածաշրջանում որևէ վճռորոշ դերակատարում չունենանք»։
Մանրամասն՝ տեսանյութում․