|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արցախում հունիսի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ օրում կատարվել է 35 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվը, այսպիսով, Արցախում հասել է 25 639-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 757 դեպք։
2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 187 քաղաքացու հետազոտություն, որից 873-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Այս պահին Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: