|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.62 |
| EUR | ⚊ | € 432.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.9787 |
| GBP | ⚊ | £ 498.82 |
| GEL | ⚊ | ₾ 137.73 |
Yerevan.Today-ին է դիմել 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Արարատ Մանյանի մայրը՝ Վարդուհի Շահումյանը։
Հերոսի մայրը նշում է, որ որդու հիշատակի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք է դրսևորվել, ինչպես նաև խախտվել են նրա հարազատների իրավունքները։
Մասնավորաբար, Երևանի Չարենցի անվան թիվ 67 դպրոցին կից կիսաքանդ և անմխիթար վիճակում գտնվող ջերմատան պատին պատկերվել է Արարատ Մանյանի դիմանկարը: Այն արվել է առանց ծնողի գիտություն-թույլտվության: Բացի այդ, Արարատը չի սովորել այդ դպրոցում և չի բնակվել այդ տարածքում:
Դպրոցի տնօրենը, ինչպես նշեց տիկին Վարդուհին, պնդում է, թե տեղյակ չէ՝ ով է հեղինակը, և չնայած որ պատկերն արվել է դպրոցին կից տարածքում, հրաժարվում է հեռացնել պատկերը:
Երևանի քաղաքապետարանից ևս արձագանքել են, որ քաղաքապետարանը նման ծրագիր չունի և տեղյակ չէ պատկերի հեղինակից: Թեև խոստացել են լուծում տալ հարցին, սակայն որևէ հստակ ժամկետ չի նշվել:
Հերոսի մայրը՝ Վարդուհի Շահումյանը, կտրականապես արգելում է իր որդու լուսանկարի օգտագործումը որևէ միջոցառման ժամանակ կամ որևէ վայրում պատկերելու համար՝ առանց իր նախնական համաձայնության: Մայրը պահանջում է անհապաղ հեռացնել որդու պատկերը նշված անբարեկարգ պատից:
Նա նաև շեշտում է, որ իր բողոքը վերաբերում է բացառապես իր որդու լուսանկարին և որևէ առնչություն չունի կողքին պատկերված մյուս երկու հերոսների հետ: