|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Vector News-ը գրում է․ «Թբիլիսիի քաղաքային ժողովի նախագահ Զուրաբ Աբաշիձեն հանդիպել է Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Կուրտոին և Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին։
Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքային ժողովի անդամ Միխեիլ Ռեխվիաշվիլին և անվանակոչության ու խորհրդանիշների հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Մամուկա Բալիաշվիլին։
Կողմերը քննարկել են համագործակցության հարցեր՝ ընդգծելով Վրաստանի պատմական բարեկամությունը Ֆրանսիայի և Հայաստանի հետ, ինչպես նաև ժողովուրդների միջև մշակութային կապերը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Թբիլիսիի փողոցներից մեկին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը շնորհելու հարցը։ Զուրաբ Աբաշիձեն նշել է, որ համապատասխան հանձնաժողովը պատրաստ է քննարկել այս հարցը։
Շառլ Ազնավուրը ծնվել է Ֆրանսիայում՝ 1924 թվականի մայիսի 22-ին, Վրաստանից 1923 թվականի վերջին Ֆրանսիա ներգաղթած էթնիկ հայերի ընտանիքում»։