|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
COVID-19 ով վարակված քաղաքացիները Ստեփանակերտից են, միևնույն ընտանիքի անդամներ, ովքեր նախօրոք մեկուսացված էին և կապ ունեն բռնկման հայտնի օջախներից մեկի հետ:
Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներից մեկն առողջացել է և լքել մեկուսացման վայրը:
Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 167 մարդու մոտ, որից 134-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 33, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի:
COVID-19 –ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, չորսինն էլ՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 83 նմուշառում է իրականացվել: