|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Կարմիր բերետավորները հարձակվել են «Հայաստան» դաշինքի Գյումրու շտաբի վրա։ Այս մասին հայտնում է «Հայաստան» դաշինքի շտաբի Շիրակի մարզի պատասխանատուներից Կարապետ Պողոսյանը։
«Գռզոյի (Խաչատուր Սուքիասյան) կարմիր բերետավորները (մոտ 5-6 հոգի) մեզ վրա են հարձակվել` Գյումրիում դաշինքի շտաբի դիմաց։ Ինչ-որ սադրիչ Փաշինյանի ուղղությամբ գոռաց՝ «դավաճաններ», ընդ որում այն պահին, երբ Սուքիասյանը առաձնացված առաջ էր գնում ու, ոնց որ, իշմարներ էր տալիս», - մանրամասնել է Կարապետ Պողոսյանը։
Նա հավելել է, որ բերետավորների խոսքերից, բարբառից, հայհոյաքներից հասկանալի է եղել, որ նրանք գյումրեցի չեն։