Փոխարժեքներ
30 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Խուզարկում են «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու գրասենյակը, համակիրների և շտաբի պետի բնակարանները
Հիշեցնենք, որ Գյումրիից ահազանգում են, որ վաղ առավոտվանից իրավապահ համակարգի ներկայացուցիչները Փաշինյանի երեկվա սպառնալից ելույթներից հետո «մասկի շոու» են սկսել և խուզարկում են «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու գրասենյակը, համակիրների և շտաբի պետի բնակարանները, արդեն կան բերման ենթարկվածներ: Ըստ դաշինքի առաջնորդ Կարեն Սիմոնյանի և նախընտրական բլոկի ներկայացուցիչների՝ այս ամենը հատուկ արվում է դաշինքի մեծ հանրահավաքի օրը, որպեսզի խանգարեն «Մայր Հայաստանի» նախըտրական քարոզչությանը, շեղեն մարդկանց իրենց գործից: Տեղում խուզարկություն իրականացնողներից պարզ դարձավ, որ այնտեղ գործողություն են իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեի, ոստիկանության առանձին վարչությունների ներկայացուցիչներ: Արդեն լուր է ստացվել, որ խուզարկության շրջանակներում «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Էմմա Գրիգորյանին տեղափոխում են Երևան, ով նաև վատառողջ է և ունի ներքին արյունահոսություն:
Նշենք նաև, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ իբրև ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա:
Նշում են, որ իբրև թե ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին:
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Քրեական ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հետ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու և դրանցում ներգրավված անձանց հստակ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ