Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Կարմիր բերետավորները Ալավերդու համայնքապետարանի մոտից բերման ենթարկեցին Թամազյանի աջակիցներին։
Նշենք, որ Ալավերդու ավագանին այսօր արտահերթ նիստում անվստահություն հայտնեց «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արկադի Թամազյանին, նոր համայնքապետ ընտրեց «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար Դավիթ Ղումաշյանին:
Նիստին ներկա էին ավագանու 27 անդամներից14-ը, 14-ն էլ միաձայն դեմ քվեարկեցին Թամազյանին։
Թամազյանը հայտարարեց, որ նիստը մեկնարկել է օրենքի խախտմամբ։ Քաշքշուկ տեղի ունեցավ ավագանու անդամների միջև, ոստիկանները տարածքից հեռացրեցին «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին, Արկադի Թամազյանին։ Թամազյանի աջակիցները քանի ժամ չէին լքում համայնքապետարանի շրջակա տարածքը՝ շարունակելով բողոքել ՔՊ-ի իշխանազավթմանը։