|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշենի ընտրատեղամասի մոտակայքում կարմիր բերետավորները քիչ առաջ դաժան ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի շտաբի անդամներին: Այս մասին հայտնում է Bigbrother թելեգրամյան ալիքը։
Ըստ ալիքի՝ իրավապահները նրանց կասկածել են ընտրակաշառք տալու մեջ։ Սակայն, երբ տուժած անձանցից մեկը, որը նաև առողջական խնդիրներ ունի, արյունաշաղախ վիճակում ուշագնաց է եղել, ծեծված անձանց սկսել են համոզել, որ չբողոքեն: Այժմ էլ իրավիճակը նշված վայրում խիստ լարված է։