Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ալիեւն աշխատանքային այց է կատարել Մոսկվա: Եթե հաշվի առնենք ադրբեջանա-ռուսական բազմապրոֆիլ համագործակցության բուռն զարգացումը, Անդրկովկասում աշխարհաքաղաքական իրադրության արագ փոփոխությունների պայմաններում կողմերի միջեւ տարբեր ձեւաչափերով կանոնավոր շփումը, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների համատեքստը, ապա Ալիեւի ներկայիս այցը Մոսկվա կարելի էր գնահատել որպես կարեւոր, բայց սովորական իրադարձություն: 2022 թ-ին Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվել է «դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր»։ Բացի այդ, ի հայտ եկավ հրատապ պատճառ՝ ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։
Բայց Մոսկվան անսովոր դիվանագիտական քայլ ձեռնարկեց։ Չնայած պատմական ձեւականութաjն տեսանկյունից Բայկալ-Ամուրի մայրուղու (BAM) 50-ամյակը նշվում է հուլիսին, երբ կոմսոմոլի համագումարը որոշում էր կայացրել այս նախագծի գործնական իրականացման մասին, որոշվեց այս ամսաթիվը նշել ապրիլին եւ այն կապել Ալիեւի այցի հետ: Ավելին, դա առիթ դարձավ նաեւ գնահատելու ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի նախկին տեղակալ Հեյդար Ալիեւի նախագծի իրականացումը, որը ժմանակին ղեկավարում էր այդ մեծ շինհրապարակը: Պուտինը հայտարարել է` Հեյդար Ալիեւը «հատուկ դեր է խաղացել ԲԱՄ-ի պատմության մեջ» եւ «արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ բարդագույն նախագիծը կայանա»: Նրա խոսքով ՝ «դրանում իրեն օգնել է գիտելիքների եւ փորձի հսկայական ծավալը, կառավարչական տաղանդը, ամենաբարդ խնդիրները լուծելու ունակությունը»: Իսկ ԲԱՄ — ի վետերան շինարարների հետ հանդիպմանը Պուտինն ու Ալիեւը հիշեցրել են այդ նախագծի իրականացման կարեւորությունը նախ Խորհրդային Միության, իսկ այժմ Ռուսաստանի եւ ամբողջ ԱՊՀ-ի համար: Եվ ոչ միայն դա: Պատմաբաններին այսօր քաջ հայտնի է՝ Ալիեւը Մոսկվայում Խորհրդային կառավարության բարձր ապարտում իրեն պահելու դեպքում «կարող էր ԽՍՀՄ-ը հետ պահել փլուզումից», ինչին առաջնորդում էր Միխայիլ Գորբաչովը: Հենց այս համատեքստում Պուտինն ու Ալիեւը սկսեցին դուրս գալ երկու երկրների երբեմնի ընդհանուր պատմության մեջ:
Եվ ոչ միայն դա: Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամատությունը, որը, անկախ իր ծագման օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պայմաններից եւ հանգամանքներից, առաջին խթանն էր ԽՍՀՄ փլուզման սկզբի համար, ինչին իր ձեռքն ունեցավ նաեւ Մոսկվայի խորհրդային կուսակցական եւ պետական վերնախավի մի մասը: Այնուհետեւ սկսվեցին բախումներ վրացիների եւ աբխազների միջեւ, թուրք-մեսխեթցիների ջարդեր Ուզբեկստանում, բախումներ ուզբեկների եւ ղրղզների միջեւ: Ի դեպ, Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը Մոսկվայում գտնվելու ժամանակ հեղինակիս պատմել է, թե ինչպես է Գորբաչովը «դուրս մղել Ադրբեջանը ԽՍՀՄ-ից»։
Ահա թե ինչու մոսկովյան գագաթնաժողովի պաշտոնական կադրի հետեւում օբյեկտիվորեն ի հայտ եկավ այդ հակամարտության քաղաքական ստվերը, թեեւ ոչ մի խոսք չհնչեց Հայաստանի հետ հարաբերությունների կամ այն մասին, որ Ալիեւի այցը առջին այցն էր Մոսկվա Ռուսաստանի նախագահի ընտրություններից հետո: Սա պատահական երեւույթ չի թվում։ Իրականում ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի տարածքը վերադարձվել է Ադրբեջանի վերահսկողության տակ, սակայն Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բակցությունները Մոսկվայից տեղափոխվել են արեւմտյան հարթակներ եւ մտել փակուղի։ Օբյեկտիվորեն ոչինչ չի խանգարում այդ գրծընթացը վերադարձնել մոսկովյան ուղու վրա, առավել եւս, որ որքան էլ հիմա չգնահատվի Հայաստանի վարչապետի ղարաբաղյան քաղաքականությունը, այն մեծապես նպաստել է իրավիճակը խորհրդային ստատուս քվոյին վերադարձնելուն, բայց առանց Լեռնային Ղարաբաղի ինքնավարության: Մոսկվայում Ալիեւն ասում էր՝ «ստեղծված իրավիճակն իրեն լիովին ձեռնտու է», եւ «տարածաշրջանային անվտանգության հարցրը մշտապես մեր հանդիպումների օրակարգում են»: Հազիվ թե Ալիեւը Հայաստանի կողմից որեւէ սպառնալիք տեսնի։ Նրան ավելի շատ մտահոգում են Հայաստանի միջոցով տարածաշրջանի գործերին ներթափանցելու Արեւմուտքի ջանքերը եւ հարեւան Մերձավոր Արեւելքից «անկայունության աղեղը» տեղափոխելու հնարավոր վտանգը: Պատահական չէ նաեւ այն, որ մոսկովյան հայկական հայտարարություններում նոր երանգներ սկսեցին ի հայտ գալ: Այսպես, Լավրովը հայտարարել է, որ «Մոսկվան նախկինի պես Երեւանին դաշնակից է համրում ոչ միայն իրավական առումով», եւ որ «այնտեղ (Հայաստանում) կան մարդիկ, ովքեր հասկանում են Ռուսաստանի նշանակությունը անվտանգության եւ տնտեսական զարգացման համար»:
Այժմ ի հայտ են գալիս նոր կարեւոր լրացուցիչ նրբերանգներ: Ալիեւը Մոսկվայում հիշեցրել է, որ «ԲԱՄ-ի կառուցումը միավորել է Խորհրդային Միության բոլոր հանրապետությունները»: Այժմ հերթում է «Հյուսիս-Հարավ» գեո-տնտեսական տրանսպորտային եւս մեկ վիթխարի միջանցքի իրականացումը ՝ Ռուսաստանի ՝ Ադրբեջանի, Իրանի տարածքով Պարսից ծոց եւ Հնդկական օվկիանոս մուտք գործելով, որը կարող է փոխշահավետ համագործակցության մեջ կրկին միավորել նախկին խորհրդային հանրապետությունները, ներառյալ նաեւ Հայաստանը: Ալիեւն իր երդմնակալության խոսքում ասել է. «Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ մենք պետք է ուրիշ տեղ ընտանիք փնտրենք, ապա կրող եմ ասել, որ մեզ ոչ մի տեղ չեն սպասում եւ այլեւս չեն թաքցնում դա»: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Արեւմուտքում նրան էլ ոչ ոք «մեծ հորիզոններ» չի առաջարկում ՝ նրա առջեւ նշելով միայն «աշխարհաքաղաքական տուրբուլենտության ճանապարհը»: Պատահական չէ նաեւ, որ Արեւմուտքը Հայաստանին առաջարկում է Ադրբեջանի հետ բոլոր խնդիրները տեղփոխել եվրաատլանտյան կենտրոն եւ հրաժարվել ինչպես Իրան, այնպես էլ Թուրքիա (Զանգեզուրի միջանցք) նոր տրանսպորտային միջանցքների նախագծերից:
Այժմ մնում է սպասել, թե ինչպես են որսում եւ կամ որսո՞ւմ են ընդհանրապես Երեւանում Պուտին - Ալիեւ մոսկովյան գագաթնաժողովի ազդանշանները: Բայց այնտեղ չեն կարող չտեսնել, որ Ադրբեջանը Թուրքիայի եւ Չինաստանի նախկին եզրային տարածությունից սկսում է շեղվել դեպի Ռուսաստան, եւ գնում է Եվրասիայի երկրների հետ խորը հենք ունեցող դաշինք ձեւավորելու ճանապարհով։ Ընդ որում, նա միաժամանակ տարբերակներ է փնտրում մերձավորարեւելյան ճգնաժամի հետեւանքներն իր սհմանների մոտ արգելափակելու համար: Այս առնչությամբ, թուրքական Yeni Şafak պարբերականը գրում է․ «Ադրբեջանն ու Ռուսաստանը սկսում են վերականգնել հին - նոր կապերը հետխորհրդային տարածքում»:
Բայց հիմա գլխավորը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հարցը լուծելն է: Ռուսաստանը պատրաստ է միջնորդական երկխոսության։ Համարձակվենք ենթադրել, որ Մոսկվայում պատրաստվում է եւս մեկ գագաթնաժողով ՝ Պուտին – Ալիեւ – Փաշինյան:
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի