կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-02 21:12
Սպորտ

ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ. «Արժանապատվության երթ»՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով

ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ. «Արժանապատվության երթ»՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Դեկտեմբերի 2-ի երեկոյան ՀՅԴ երիտասարդների նախաձեռնությամբ, Արամ Խաչատրյանի արձանի մոտից մեկնարկել էր «Արժանապատվության երթ»՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Նախքան երթի մեկնարկը ելույթով հանդես եկավ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանը՝ կոչ անելով հասարակությանը միանալ Փաշինյանի հրաժարականի պահանջին:

«Ես կոչ եմ անում հասարակությանը, իմ հասակակիցներին, որ պայքարենք ազատ , անկախ ու միացյալ Հայաստանի համար: Այսօր իշխանությունը տարբեր ստեր է տարածում, կրկին խաբում է, մենք հայտարարել ենք, որ մենք հետ կանգնող չենք, հասարակությունը չի հաշտվել, մեր սերունդը ներդրում է ունենալու մեր պետականաության գործում, ունենալու ենք հզոր Հայաստան, ազգային պետություն, այստեղից, վաղվանից, մյուս օրվանից, հաջորդ օրվանից Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին հեռացնելու ենք իշխանությունից»,-ասաց նա:

Վանկարկելով «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, հեռացի՛ր» երթի մասնակիցները շարժվեցին Կառավարության շենք։

Հանրապետության հրապարակում երթի կազմակերպիչները ներկայացրեցին առաջիկա օրերի անելիքները եւ ՀՀ քաղաքացիներին կոչ արեցին վաղը, դեկտեմբերի 3-ին Երեւանի տարբեր հատվածներում իրականացնել անհնազանդության գործողություններ՝ փակելով փողոցները։

Իրազեկեցին նաեւ դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքի մասին։

Երթի ավարտին Հանրապետության հրապարակով մեկ ծածանվեց ՀՀ եռագույն հսկա դրոշը։ Դրոշը պահելու հրավիրվեցին նաեւ ոստիկաններ, որոնք սակայն հրաժարվեցին եւ խոչընդոտեցին երթի մյուս մասնակիցներին մոտենալ եւ ծածանել եռագույնը։ Րոպեներ անց, բանակցություններից հետո, ոստիկանները ապահովեցին քաղաքացիների անվտանգ անցումը դեպի հրապարակի կենտրոն, որտեղ նրանք երգեցին Հայաստանի Հանրապետության օրհներգը։

Ֆոտոշարքը՝ PHOTOLURI-ի