| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նախընտրական շրջանում կողմերի հավասարության և օրինականության պահպանման պարտականությունը պարտավոր է ապահովել իշխանությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Սակայն, վերոնշյալ պարտականությունը իրավապահների, հատկապես՝ ՀՔԾ-ի կողմից փորձ է արվում ճնշումների և քաղաքական հետապնդումների գործադրմամբ տապալել մայիսի 10-ին մեկնարկած արտահերթ ընտրությունների գործընթացը: Նախ, մայիսի 20-ին «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պետ՝ Արմեն Գևորգյանի նկատմամբ սկսվեց հերթական շինծու և ապօրինի քաղաքական հետապնդումը։ Իսկ այսօր ՀՔԾ-ն իբր հարցաքննության է կանչել հենց այս նախընտրական ակտիվ փուլում Կենտրոնական շտաբի անդամ, մարզային աշխատանքները համակարգող Ռուդոլֆ Սարգսյանին։
Այս ժամանակավոր իշխանությունը և իրենց սպասարկող իրավապահները թող վստահ լինեն, որ կամայականություններն անպատիժ չեն մնալու»:
Տես նաև՝ «Հերթական քաղաքական ճնշումը». «Հայաստան» դաշինքի անդամը հրավիրվել է ՀՔԾ: