կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-03 17:50
Հասարակություն

ԱՄՆ կառավարությունը փողը կավելացնի

ԱՄՆ կառավարությունը փողը կավելացնի

ԱՄՆ կառավարությունը  1 միլիոն 401 հազար 831 ԱՄՆ դոլարով կավելացնի «Առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ» օժանդակության համաձայնագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվող աջակցության չափը:

 

Վաղվա նիստում կառավարության հաստատմանը կներկայացվի  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև «Առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 5 փոփոխության կնքման առաջարկությանը Համաձայնություն տալու որոշման նախագիծը:

 

Առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման նպատակով ԱՄՆ-ի կառավարության կողմից ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով ՀՀ կառավարությանը օժանդակության տրամադրման նպատակով 2010թ. օգոստոսի 6-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ կնքված օժանդակության մասին» Համաձայնագիրը: Այնուհետև, ամերիկյան կողմից լրացուցիչ ֆինանսական հատկացումների իրականացման նպատակով մշակվել և 2010-2013թթ. ընթացքում ստորագրվել են վերոնշյալ Համաձայնագրի Փոփոխություն 1-ը, Փոփոխություն 2-ը, Փոփոխություն 3-ը և Փոփոխություն 4-ը:

 

Ներկայումս ԱՄՆ ԶՀԳ-ի կողմից ստացվել է Համաձայնագրի Փոփոխություն թիվ 5-ի նախագիծը, որը նախատեսում է լրացուցիչ 1 401 831 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որի դեպքում հատկացումների ընդհանուր գումարը կազմում է 26,991,577.45 ԱՄՆ դոլար:

 

Փոփոխություն 5-ի նախագծով, ինչպես տեղեկանում ենք կաավարության նիստին ներկայացված որոշման նախագծի վերաբերյալ` էկոնոմիկայի նախարարության եզրակացությունից,  նախատեսվում է, որ մինչև ԱՄՆ ՄԶԳ կողմից միջոցների հատկացումը, ՀՀ կառավարությունը 2014 թվականի հունվարի 1-ից հետո պետք է վերանայի ՀՀ-ում Երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թթ. ռազմավարական ծրագիրը և Գործողությունների ծրագիրը' իրականացնելու համար երեխայի խնամքի և պաշտպանության ոլորտի համապատասխան բարեփոխումներ' ապահովելով ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի դրույթների կատարումը:

 

Այս առումով հայկական կողմից առարկություններ չկան: