|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Առաջիկա տարիներին Թուրքիան կավելացնի ադրբեջանական գազի գնումների ծավալը. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Չավուշօղլուն նշել է, որ Ադրբեջանի հետ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրականացվող լոգիստիկ նախագծերին զուգահեռ, կա ևս երկու նախագիծ, որոնց իրականացումը «շատ կարևոր է»: «Խոսքը վերաբերում է Կարս-Նախչիվան (Նախիջևան) երկաթուղու և Թուրքիա-Նախչիվան գազատարի կառուցմանը: Միևնույն ժամանակ, ռազմավարական մեծ նշանակություն ունի Թուրքիայից Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն բնական գազի մատակարարումն ապահովող նախագիծը», - ասել է Չավուշօղլուն:
Նախարարը շեշտել է, որ Թուրքիան և Ադրբեջանը «կբարձրացնեն փոխադարձ առևտրի և ներդրումների ծավալը», ինչպես նաև մտադիր են ուժեղացնել համագործակցությունը մշակույթի և կրթության ոլորտներում: