կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-28 23:45
Հասարակություն

Բանակում չծառայածն ասում է. «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր»․ Էդիկ Բաղդասարյան

Բանակում չծառայածն ասում է. «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր»․ Էդիկ Բաղդասարյան

Բանակում չծառայած վարչապետի պաշտոնակատարը, որը նաեւ մեր գերագույն հրամանատարն է, այսօր ասում է. «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

«Տարիներ շարունակ հայ զինվորները Օմարի, Մռավի լեռան վրա սահման են պահել: Անպատկերացնելի դժվարությունների միջով անցնելով՝ զենք-զինամթերք, վառելիք, սնունդ, ջուր են հասցրել: Տասնյակ զոհեր ենք ունեցել, մեր բանակի հերոսական, փառավոր էջերն են գրվել: Բանակում չծառայած վարչապետի պաշտոնակատարը, որը նաեւ մեր գերագույն հրամանատարն է, այսօր ասում է. «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր»: Իսկ սարի ծերը մեր հայրենիքն է:  Վաղը նորակոչիկների ծնողները, էս խոսքերից ոգեւորված, զինկոմի երեսին շպրտելու են՝ մենք սարերի ծերերին կանգնեցնելու երեխա չունենք:

Գերագույն հրամանատարը աշխարհին հրավիրում է, որ գան մեր սահմանին դիտորդություն անեն: Գրեթե բոլորին հրավիրել է Հայաստան: Ոչ ոք չի գալու, իսկ մեր սահմանը միայն մենք կարող ենք պաշտպանել»,- գրել է նա։