կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-25 13:28
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Եթե ուզում եք չոքած կամ չորեքթաթ խաղաղ ապրել, ընտրեք այսօրվա քաղաքական թիմին․ Ռ․ Քոչարյան

Բանաձեւը լինելու է՝ արժանապատիվ խաղաղություն, որովհետեւ կարող է լինել խաղաղություն, բայց՝ անարժանապատիվ։ Մարդ կարող է չոքած կամ չորեքթաթ խաղաղ ապրել։ Դա էլ է խաղաղություն, միգուցե։ Հիմա եթե պատրաստ եք նման խաղաղության, գնացեք, ընտրեք այսօրվա քաղաքական թիմին եւ, չորեքթաթ տալով, ապրեք մի ամբողջ կյանք։ Ընդունենք սա բանաձեւ՝ այո, արժանապատիվ խաղաղության մասին է խոսքը, եւ այդպիսի խաղաղություն ենք մենք բերելու․ ըստ Yerkir.am-ի՝ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով դիտարկմանը՝ եթե «Հայաստան» դաշինքը գա  իշխանության, խոստացել է՝ պետք է բերի արժանապատիվ խաղաղություն։ 

«Եթե սրանք մնան, իհարկե, նոր տարածքներ զիջելու են, ինչ ասես՝ անելու են։ Իրենք տեսել են, որ դա քաղաքականապես մարսում են եւ կարող են անել ամեն ինչ»,- նշեց Հայաստանի երկրորդ նախագահը։ 

Ըստ նրա՝ Հայաստանում կան ուժեր, որոնք իրենց հռչակել են ազգային, բայց դա միայն խոսք է, իսկ իրենք գործակցում են իրոք ազգային ուժերի հետ։

«Հայաստանում, կարծում եմ, կան ազգային ուժեր, եւ այդ ուժերը նաեւ ժամանակի մեջ են ապացուցել, որ իրենք այդպիսին են։ Այդ ուժերի հետ մենք համագործակցում ենք»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։  

Մանրամասն՝ տեսանյութում