Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե մենք՝ որպես ազգ և պետություն, ուզում ենք շարունակել խաղաղ ապրել փոթորկուն այս տարածաշրջանում գտնվող մեր նախնյաց սրբազան հողում, ապա պետք է մշտապես պատրաստվենք հաղթական պատերազմի։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:․
«Գաղափարախոսությունը, քաղաքականությունը, տնտեսությունը, կրթությունը, գիտությունը, բժշկությունը, ամեն ինչ առանց բացառության պետք է կառուցվի և զարգանա բացառապես այս տրամաբանությամբ։
Միգուցե ականջահաճո չէ, բայց սա է այն դառը ճշմարտությունը, որը մենք վախենում ենք խոստովանել ինքներս մեզ՝ որպես ազգ, պետություն, հասարակություն, փորձելով երկարաձգել մեր գոյությունը քաղցր խաբկանքում։
Եթե հասկանանք և մեկընդմիշտ արձանագրենք այս իրողությունը, ապա դեռևս հնարավորություն կունենանք խաղաղ ու արժանապատիվ ապրելու և շարունակելու Արտաշես Մեծի բյուրեղացրած հայկական պետականության ծրագիրը, իսկ թե ոչ՝ Առաջավոր Ասիայի մշտակեզ արևի տակ մեր տեղը վաղ թե ուշ կզիջենք ավելի անխոնջ ազգերին ու պետություններին»,- գրել է նա։