Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը` «Էրատո» ջոկատի հրամանատար Աննա Հակոբյանը, ով պատերազմից հետո մնացել էր Գորիսում եւ շարունակում էր իր ջոկատի հետ մարզումները, նախընտրական արշավի շրջանակներում երեկ Սյունիք է մեկնել։
Նա զբոսնել է համայնքապետարանի մոտակայքում, տեսանկարել այդ պահերը, հավանաբար, որպեսզի հետո քարոզչական հոլովակ դարձնեն, ապա այցելել է Գորիսի Սերո Խանզադյանի անվան դպրոց։ Առիթը դպրոցի սպորտդահլիճի բացումն է եղել, որը մեկ անգամ արդեն «բացել» էր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ ապրիլի 26-ին։
Որոշել են մեկ անգամ եւս բացումն անել՝ արդեն նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Իսկ դպրոցի տնօրեն Աշոտ Գեւորգյանը իշխանությունների «սրտի թեկնածուն» է՝ ընդգրկված է լինելու «Իմ քայլի» նախընտրական ցուցակում։
Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետի կինը փորձել է այցելել զոհվածների ընտանիքներին, սակայն նրան հրաժարվել են ընդունել։ Ի դեպ, Սյունիքում միակ պաշտոնյաները, որոնք ընդունել են Աննա Հակոբյանին, եղել են մարզպետը, փոխմարզպետն ու իմքայլական սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում