|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երևանից, Հալեպից և Շուշիից հետո «Արամ Մանուկյան. նամականի» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել նաև Լիբանանում:
Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանի հովանավորմամբ և Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության Գիր և գրականության մասնաճյուղի կազմակերպությամբ` հոկտեմբերի 24-ին Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել հայտնի գրքի շնորհանդեսը:
Ըստ Aztagdaily-ի` միջոցառմանը ներկա են եղել դեսպան Մկրտչյանը, Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների հիմնարկի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը, բազմաթիվ հյուրեր և հրավիրյալներ:
Միջոցառման ընթացքում ելույթով է հանդես եկել Համազգայինի «Բարսեղ Կանաչյան» երաժշտական քոլեջի հնգյակը, ներկայացվել է նաև Հրաչ Տասնապետյանի խմբագրած «Արամ»-ը հատորի նոր վերահրատարակությունը` Կարո Հովհաննեսյանի խմբագրմամբ:
Միջոցառման ավարտին «Արամ Մանուկյան. նամականի» գրքի հեղինակ, պատմաբան Երվանդ Փամբուքյանը մակագրել է գրքերը: