|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Տեր-Պետրոսյանը կրկին փորձում էր տարանջատվել իր հոգեզավակից՝ շատ լավ հասկանալով, որ իր սանի՝ Փաշինյանի բերած աղետը գաղափարական առումով ամբողջությամբ տեղավորվում է իր աշխարհընկալման մեջ։ Մյուս կողմից էլ, նա հոգեբանորեն չի կարողանում զսպել իրեն ու չպաշտպանել իր հոգեզավակին՝ նրա գործած արհավիրքը վերագրելով վերջին 23 տարիներին»,-Yerevan.Today-ին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը, ում դիմել էինք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մայիսի 16-ի ելույթում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ձևակերպումներին անդրադառնալու խնդրանքով։
«Հավելյալ մեկնաբանությունների կարիք չենք տեսնում. առաջին նախագահի շարժառիթները ավելի քան պարզ են։ Մենք ընդամենը առողջություն ենք մաղթում Տեր-Պետրոսյանին»,- ասաց Բագրատ Միկոյանը: