Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Երեկ բերման ենթարկված իջևանցի տղամարդը, որն Իլհամիկ անունով ավանակով եկել էր Ազգային ժողովի մոտ՝ «իրենց «գժին, շաշին» տուն տանելու, ազատ է արձակվել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Yerkir.am-ը տեղեկացավ, որ նա բերման էր ենթարկվել Վարչական իրավախախտումների վեաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Հիշեցնենք, որ Իջևանի բնակիչը, իջևանցիների խնդրանքով, էշը վերցրած, եկել էր Ազգային ժողովի դարպասների մոտ և սպասում էր Նիկոլ Փաշինյանին: Ըստ նրա՝ Իջևանում հին ավանդույթ կա՝ դավաճանին հեռացնում են՝ էշին թարս նստեցրած: Հաշվի առնելով, որ Փաշինյանը դավաճանել է հայ ժողովրդին և հայոց պետականությանը, դավադրաբար հանձնել է Արցախը, իջևանցին, էշը վերցրած, եկել էր Ազգային ժողովի դարպասների մոտ՝ իրականացնելու պապերից ժառանգած ավանդույթը: Նա սպասում էր Փաշինյանի հրաժարականին, որպեսզի նրան, էշին վրա թարս նստեցրած, տանի Իջևան: