Արցախի Հանրապետության երիտասարդական կազմակերպությունների
Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր Ը
Մենք՝ Արցախի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներս,
Հաշվի առնելով 2020թ․-ի աշնանը Արցախի Հանրապետության եւ նրա խաղաղ բնակչության նկատմամբ սանձազերծված ադրբեջանական-թուրք-ահաբեկչական 44 օրյա պատերազմի հետեւանքով․
• Հայրենիքի զգալի մասի բռնազավթումը,
• Հազարավոր զինվորների, կամավորների, ազատատենչ հայորդիների նահատակությունը,
• Պատերազմի հետեւանքով հազարավոր անհայտ կորած, հաշմանդամություն ձեռք բերած եւ վիրավորում ստացած անհատների ճակատագիրը,
• Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների տեղահանությունը,
• Սոցիալ-տնտեական եւ քաղաքական ծանր ճգնաժամը,
• Պետության առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերները,
Կարեւորելով`
Ազգային ներուժի համախմբման, նորոգման եւ ամրապնդման գործում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության բացառիկ հնարավորությունները
Գիտակցելով`
Պետության զարգացումը, հզորացումն ու հարատեւությունը ապահովելու հրամայականը
Հարատեւ պայքարի վճռականությամբ հայտարարում ենք, որ հանձնառու ենք․
• Վերականգնել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը,
• Իրացրած լինելով ժողովուրդների իրավահավասարության եւ ազատ ինքնորոշման սկզբունքը՝ հետապնդել Արցախի Հանրապետության անկախ եւ ինքնիշխան անխուսափելի կարգավիճակի՝ միջազգային ճանաչումը,
• Լծվել պետականաշինության, անվտանգային, ազգային, պատմամշակութային եւ հոգեւոր հիմնասյուների, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացման, հզորացման եւ ամրապնդման սուրբ գործին։
Արձանագրելով, որ Արցախի հարցի կարգավորումը հանդիսանում է համայն հայության գերագույն իդեալի՝ միացյալ Հայաստանի կերտման առաջին հանգրվանը՝ մենք կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը, մասնավորաբար հայ երիտասարդությանը իր ողջ ներուժը, գիտելիքները, հնարավորություններն ու մասնագիտական կարողությունները ի սպաս դնել վերոնշյալ նպատակների իրագործմանն ու իրականություն դարձնել Արցախյան հակամարտության վերջնական եւ հայանպաստ կարգավորումը։