կարևոր
1699 դիտում, 17 ժամ առաջ - 2025-07-25 18:20
Աշխարհ

Իրանի փոխարտգործնախարարը Եվրաեռյակի հետ բանակցությունները «հանգամանալից» է որակել

Իրանի փոխարտգործնախարարը Եվրաեռյակի հետ բանակցությունները «հանգամանալից» է որակել

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, որը մասնակցել է Ստամբուլում Եվրաեռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) ներկայացուցիչների հետ հանդիպմանը, բանակցությունները անվանել է հանգամանալից և անկեղծ։

«Մենք [Իրանի մեկ փոխարտգործնախարար Մաջիդ] Թախտ-Ռավանչին և ես լուրջ, անկեղծ և հանգամանալից զրույց ունեցանք երեք եվրոպական երկրների և ԵՄ քաղաքական գործիչների հետ։ Քննարկվեցին պատժամիջոցների վերացման և միջուկային հարցերի վերաբերյալ վերջին զարգացումները», - գրել է նա X-ում։

Ըստ բարձրաստիճան դիվանագետի՝ կողմերը համաձայնել են շարունակել բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար։ «Երկու կողմերն էլ հանդիպմանը ներկայացել են կոնկրետ գաղափարներով, որոնց տարբեր ասպեկտներ քննարկվել են։ Որոշվել է, որ այս հարցի շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն», - նշել է Ղարիբաբադին։