|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Նրա խոսքով՝ վարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
«Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- ասաց նա:
Նշենք, որ երեկ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել համածառայակցի հետ ունեցած միջադեպի հետևանքով: