կարևոր
4597 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-10 14:30
Քաղաքական

Արցախի անկախության հռչակագիրը բանակցություններում պետք է առանցքային փաստաթուղթ լինի. Ռոբերտ Հայրապետյան

Երևի այսօր կարանք նշենք այն եռատոնը, որը դեռ մեզանից չեն խլել, դա Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, դա Արցախյան հռչակագրի և սահմանադրության օրն է։ Այս կոնտեքստում, իմ համար՝ որպես իրավաբանի, այսօր Արցախում գտնվելով, ընդունում եմ որպես եռատոն։ Այս մասին «Դեկտեմբերի 10. կամքի, կյանքի, հաղթանակի խորհուրդ» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

«Անկախության հռչակագրերը, եթե անդրադառնանք գլոբալ, դրանք պետությունների ստեղծման և հետագա վարվող քաղաքականությունների հիմնասյուներն են, և բացառություն չէ Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը, և շատ լայն մասնագիտական հետաքրքրություն է ներկայացնում անկախության հռչակագրի և սահմանադրությունների կապի վերաբերյալ այսպես կոչված թեզելու հետազոտությունը, որոնք ավելի են ակտիվացել։ Նույն ՀՀ-ում, քանի որ լայն տարածում են ստացել շշուկները կամ տեղեկությունները, որ գործող իշխանությունները սահմանադրական փոփոխությունների շրջանակում փորձում են հրաժարվել Հայաստանի սահմանադրության  պրիամբուլայից, որտեղ ուղիղ հղում կա անկախության հռչակագրին թեման»,- ասաց նա։

 Խոսելով Արցախի անկախության հռչակագրի դերից և նշանակությունից, իրավաբանը նշեց, որ անկախության հռչակագրերը էական են նրանով, թե ինչ պատմական ժամանակաշրջանում են դրանք ընդունվել, հռչակագրի ինչ տեսակի են պատկանում․

«Արցախի անկախության հռչակագիրը հենց ընդունվել է պատմական այնպիսի ժամանակաշրջանում, որի ընդունումը իր իրավական և քաղաքական նշանակությամբ ոչ  միայն շատ կարևոր է, այլ նաև անբեկանելի։ Շատ երկրներ կան, որոնք թվում է թե ունեն ամուր իրավական համակարգ, բայցի այդ երկրներում  նույնպես անկախության հռչակագրերը սահմանադրության հետ փոխհարաբերություններում որոշակի առանձնահատկություններ ունեն։ Օրինակ՝ Լատվիան իր անկախության վերականգնման հռչակագիրը ընդունել է սահմանադրությունն ընդունելուց շատ ավելի ուշ, բայց դրանով որևէ ձև այդ անկախության հռչակագրի հիմնաքարային լինելը չի ստորադասվել կամ չի նսեմացվել։ Այսօր Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը այն հիմանական իրավական և քաղաքական փաստաթուղթն է, որի վրա հենվելով մենք կարող ենք բանակցությունների ընթացքում այդ հռչակագիրը դարձնել որպես ղեկավար և առանցքային փաստաթուղթ, և ցանկացած գործողություն, որ պետք է իրականացվի, դա պետք է իրականացվի հենց անկախության հռչակագիր հենքով»։

Իրավաբանը նշում է, որ անկախության հռչակագրից հետո Ադրբեջանի հանրապետությունը հիսերիայի մեջ ընկնելով, մի շարք այլ փաստաթղթեր է ընդունել, որոնց իրավական համարժեք պատասխանը ստացվել է հենց Արցախի հանրապետության կողմից․

«Չգիտես ինչու Ադրբեջանը իր անկախության օրը նշում է սահմանադրական ակտի ընդունման օրը, այլ ոչ թե հանրաքվեի։ Այստեղ ևս մեկ հիմք է կասկածի տակ դնելու այդ փաստաթղթի օրինականությունը։ անկացած գործողություն, երբ անում ես ինչ-որ բան քո սեփականության հետ առանց սեփականության վկայականի, որևէ ձև դա չես կարող անել, որը ցույց է տալիս քո գույքի նկատմամբ քո իրավունքի պատկանելիությունը, այս օրինակը կենցաղային էր, բայց անկախության հռչակագիրը հենց այդ փաստաթուղթն է, որը Արցախի ժողովրդի, արցախահայության կամքի արտահայտումը ամրապնդող մի փաստաթուղթ է, որը մենք պետք է օգտագործենք ցանկացած դեպքում, երբ խոսքը գնում է Արցախի անկախության կամ Արցախի շուրջ ստեղծվող այս կամ այն մանիպուլյատիվ իրավիճակի մասին»,- ասաց իրավաբանը։