կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-08 10:40
Առանց Կատեգորիա

Հանրայինի «սև ցուցակը». «Փաստ»

Հանրայինի «սև ցուցակը». «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, Հանրային հեռուստաընկերությունում փորձագետների և գործիչների «սև ցուցակ» են կազմել, որոնց ոչ մի պարագայում չի կարելի հրավիրել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նույնիսկ նրանց, որոնց հետ նախնական պայմանավորվածություն է եղել կամ արդեն իսկ հաղորդում է պատրաստվել, զանգահարել և տեղեկացրել են, որ հարցազրույցը չի կայանա (պատրաստ լինելու դեպքում՝ եթեր չի գնա), ընդ որում՝ բոլորին նույն պատճառաբանությամբ՝ «տեխնիկական պատճառներով»: Սակայն ոլորտի մասնագետների կարծիքով, «տեխնիկական պատճառները» կարող են ժամեր տևել, այլ ոչ թե անընդհատ որևէ հաղորդում եթերից հանելու կամ հյուր չհրավիրելու առիթ դառնալ: Մեր ունեցած տեղեկություններով, հիմա արդեն Հ1-ի խմբագրությունները նախապես կազմում են իրենց հյուրերի ցանկը, ուղարկում հեռուստաընկերության ղեկավարությանը, որտեղ էլ, ըստ «սև ցուցակի», որոշում են՝ կարելի է, թե ոչ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում