Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին ու նրա շրջապատին պատկանող 1,5 միլիարդ դոլարը վերադարձվել է Ուկրաինայի բյուջե: Այս գումարի մեծ մասը (87%) կանխիկ է եղել:
Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ուկրաինական հեռուստատեսության եթերում Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Ենինն ասել է, որ «վերադարձվել են ոչ թե առասպելական որոշ արժեթղթեր», այլ 1.3 միլիարդ դոլար կանխիկ և մոտ 200 միլիոն դոլարի արժեթղթեր: Այս գումարի վերադարձն ապահովել է Ուկրաինայի պետական պարտքի՝ 1,5 միլիարդ դոլարով կրճատում։ «ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ մենք ամերիկյան հողից հետ ենք բերել 600 000 դոլար»,- ասել է Ենինը:
Փոխնախարարի խոսքով՝ Յանուկովիչը և նրա շրջապատը «փողեր են հավաքել Ուկրաինայի ամբողջ տարածքից, տնտեսության բոլոր ճյուղերից, լվացել դրանք նախ՝ Ուկրաինայում, ապա՝ այսպես կոչված, հանգուցային ձեռնարկությունների միջոցով այդ փողերը փոխանցել են «լվացման» միջազգային կենտրոններ: Փոխնախարարը վստահեցրել է, որ Յանուկովիչի և նրա շրջապատի նախկին ունեցվածքի վերադարձման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: