Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բոլորի ներգրավվելը որևէ քաղաքացիական խնդրի լուծմանն ուղղված պայքարում հաստատ օգնում է, դրա ապացույցը տրանսպորտի թանկացման դեմ պայքարն էր: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը՝ խոսելով «Դեմ եմ պարտադիրին» շարժմանը մասնակցելու մասին:
Նա նշեց, որ 100 տոկոսով դեմ է այդ օրենքին: «Ես տնտեսագետ եմ մասնագիտությամբ, ու պարտադիր կուտակայինի օրենքի հետ կապված` կան դրույթներ, որոնք ծիծաղելի են: 45 տարի մարդ պետք է վճարի, որ հետո թոշակ ստանա, աշխարհում չկա նման ժամանակահատված, մաքսիմում 30 տարի է: Օրենքը թերի է: Ինչի՞ համար են այդ ահռելի գումարները հավաքում ու տանում դուրս, իբրև թե ինչ-որ ընկերություններ հետո երկրին օգո՞ւտ կբերեն: Էդ միլիարդները, որ դուրս եկան Հայաստանից, էլ երկիր չեն մտնի, ես չեմ հավատում, այ տենց անհավատ մարդ եմ»,- ասաց նա:
Սուրեն Թադևոսյանը նշեց, որ հիացած է հունվարի 18-ի հանրահավաքում հավաքված մարդկանցով: «Ես հանրահավաքի ժամանակ տեսել եմ այնպիսի մարդկանց, որոնց երբեք չէի տեսնի, դա լրիվ այլ մակարդակի կոնտինգենտ էր, ես դրա համար ուղղակի հիացած էի: Դա արդեն նշանակում է, որ շարժումը թափ է առել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հանրահավաքին չորս քաղաքական խմբակցությունների պատգամավորների մասնակցությանը, նա կարծիք հայտնեց, որ դրանում պետք չէ վատ բան տեսնել, քանի որ նույն այդ պատգամավորը նույնպես մտահոգված է երկրի խնդիրներով: Ըստ Սուրեն Թադևոսյանի` նրանց մեջ կան մարդիկ, որոնք, որպես մարդ, ոսկի մարդ են, ու եթե նա գալիս մասնակցում է հանրահավաքին, դա շատ լավ է: