Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է․
«ԵՄ անդամակցության թեման բլեֆ է: Այդ մասին գիտեն Նիկոլ Փաշինյանն ու արևմտաթուրքական ուժերի տնաբույծ ներկայացուցիչները, բայց փորձում են «մակարոնեղեն» կախել իրենց հավատացող փոքրաթիվ մարդկանց ականջներից:
Միայն տնտեսական ցուցանիշները բավարար են, որպեսզի պարզ լինի, որ օրվա իշխանությունը ԵԱՏՄ-ից օգտվում է: Իսկ եթե օգտվում է և հարստանում, ապա դեպի ԵՄ գնալը բլեֆ է:
Միայն ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունը 2023թ. կազմել է ավելի քան 7 միլիարդ ԱՄՆ դոլար: Այս տարի սպասվում է դրա կրկնակին:
Զուգահեռ էքսպորտից շահում են Փաշինյանին կից օլիգարխները: Նաև՝ տեղական բանկերը, որոնք բառիս բուն իմաստով ռեկետով են զբաղված: Փորձագիտական գնահատականներով՝ ՀՀ բանկային ոլորտի այս տարվա շահույթը կկազմի շուրջ 800 միլիոն դոլար:
«Ընդդիմադիր» Փաշինյանը քննադատում էր բանկային թալանը: Նրա իշխանության օրոք այդ թալանը բազմապատկվել է:
Վերադառնալով ԵՄ-ի թեմային: ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունները, մեղմ ասած, համեմատելի չեն ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության ծավալների հետ: Հայկական մրգերը, խմիչքները ԵՄ-ին հետաքրքիր չեն: Այնպես որ սրանք ԵՄ-ի թեման քաղաքական նպատակով են դրել շրջանառության մեջ, որպեսզի փորձեն թաքցնել ադրբեջանական պահանջով Սահմանադրության փոփոխության հարցը:
Ռուսական «ANNA news»-ի առաջարկով անդրադարձել եմ հայ-ռուսական տնտեսական կապերին վերաբերող որոշ ասպեկտների»: