Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայրենավաճառ Փաշինյանի կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածուներից է հայտնի ապազգային գործիչ, հայրենիքը փողի և պաշտոնի դիմաց վաճառած գործարար Գուրգեն Արսենյանը, որի որդին, հիշեցնենք, պարբերաբար գրավում է հանրության ուշադրությունը՝ աղմկահարույց դեպքերի կիզակետում հայտնվելու բերմամբ:
Թե ինչպես են կառավարելու երկիրը սեփական որդիներին դաստիարակելու անընդունակ սույն անձինք՝ թող դատեն ընտրողները, իսկ մենք ներկայացնենք «քաղաքականությունից օլիգարխներին հեռու պահող» Նիկոլի ցուցակի այս ներկայացուցչի հայտարարագիրը:
Արսենյանը հայտարարագրել է 18 միավոր շենք-շինություն և հողամաս, 4 ավտոմեքենա՝ 2014թ. արտադրության «Ռենջ Ռովեր L405», 2015թ. արտադրության «Մերսեդես Բենց S63», 2018թ. արտադրության «Նիսան X-Trail 2,5 l» և 2019թ. արտադրության «Բենթլի Bentayga 4,0T»:
8 մլն դրամը կամ դրան համարժեք արտաարժույթը գերազանցող գույքերի շարքում Արսենյանը հայտարարագրել է 2 ժամացույց` 51 մլն 300 հազար և 82 մլն դրամ արժողության, ոսկյա ձուլակտոր՝ 32.055.700 դրամ արժողության: Նա նաև թանկարժեք նկարների հավաքածու է հայտարարագրել՝ 19 նկար, որոնցից ամենաէժանը 10 մլն դրամ է, ամենաթանկը՝ 120 մլն դրամ:
Որպես եկամուտ՝ Արսենյանը հայտարարագրել է հետևալը` «Արդշինբանկ» ՓԲԸ-ում արժեթղթերից՝ 2.073.000 դոլար, նույն բանկի տոկոսներից՝ 270 հազար դոլար, «Յունիքորն գրուպ» ՍՊԸ` վարձավճարից 20,160,000 և նույն ՍՊԸ-ի շահաբաժնից՝ 3.620.000 ՀՀ դրամ:
Դրամական միջոցներ բաժնում Արսենյանը հայտարարագրել է 26,520,000 դրամ, 11,702,131 դոլար և 140200 եվրո:
«Արժեթուղթ և ներդրում» բաժնում Արսենյանը նշել է, որ 100% բաժնետոմսեր ունի «Արսօյլ» ՓԲԸ-ում, «Յունիքորն Ֆլորա» ՓԲԸ-ում, «Յունիքորն Փրինթ» ՓԲԸ-ում, «Յունիքորն քոնսթրաքշըն» ՓԲԸ-ում, «Յունիքորն գրուպ» ՓԲԸ-ում, ևս 100% փայ ունի «Յունիքորն Սերվիս» ՓԲԸ-ում, 13%՝ «Վկրեդիտ 24» ՍՊԸ-ու, և 51%` «Էլդորադո-Արմեն» ՍՊԸ-ում:
Մանրամասները՝ լուսանկարներում.