Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հադրութը նախշուն բնություն ունի, նաև՝ լավ ավանդույթ՝ անվանական ծառատունկերով էլ ավելի շքեղացնելու այն։ Չինարին Հադրութում տարածված ծառատեսակներից է, այն նաև խորհրդանիշն է շրջկենտրոնի։
«Նախշուն Հադրութը» «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ի նախաձեռնություններից է, որը հանրահռչակում է Հադրութի մշակույթը, ավանդույթները, արհեստները։ Այս համատեքստում այսօր հադրութցիները ծառատունկ են կազմակերպել Երևանի Նոր Նորքի 2 զանգվածի Վերածննդի այգում։
Մայր Հայասատանի հողին պահ տալով կապույտ եղևնիներ ու կեչիներ՝ հադրութցիները խորհրդանշական ձևով միասնականության, կյանքի ու վերածննդի կամուրջ կապեցին։ Նման աստվածահաճո գործով տարհանված հադրութցիները խորհրդանշական ձևով իրենց երախտագիտությունը հայտնեցին Երևանին՝ արցախյան երրորդ պատերազմի օրերին աջակցելու և ապաստան տալու համար։
Կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետարանի Կանաչապատման ՀՈԱԿ֊ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանին՝ ծառատունկն արհեստավարժորեն կազմակերպելուն մեծապես նպաստելու համար։