Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բիշքեքը և Դուշանբեն պայմանավորվել են կրակի դադարեցման մասին: Երկու երկրների իրավապահ մարմինների ղեկավարները շուտով պետք է հանդիպեն տաջիկական Իսֆարա քաղաքում՝ բանակցությունների նպատակով:
Ավելի վաղ Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, որ Տաջիկստանի հետ սահմանին զինված հակամարտությունը շարունակվում է: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, Միաժամանակ տեղեկացնելով, որ երկու կողմերն էլ զենք են կիրառում: Իր հերթին Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ իրենք լիարժեք պահպանում են հրադադարի ռեժիմը:
Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ռուսլան Կազակբաևը հայտնել է Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդդին Մուխրիդդինի հետ բանակցությունների մեկնարկի մասին և հույս հայտնել, որ շուտով կհաջողվի տեղայնացնել բախումը երկու երկրների միջև սահմանին։
Ղրղզստանի Kabar լրատվական գործակալության վերջին տվյալներով՝ երկրի առողջապահական հաստատություններ օգնության համար դիմել է 31 մարդ, հայտնել է առողջապահության և սոցիալական զարգացման նախարարի առաջին տեղակալ Ալիզա Սոլտոնբեկովան։ Նրա տվյալներով ՝ նրանցից 1-ը մահացել է, 1-ը՝ ամբուլատոր բուժում է ստացել, մյուս 29-ը ՝ տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել են մարզի հիվանդանոցներ:
Երկու երկրների միջև զինված բախումները սկսվել են ապրիլի 28-ին, երբ սահմանային ջրաբաշխման կետի շուրջ, որը վիճելի տարածք է, կոնֆլիկտ է առաջացել երկու երկրների տեղի բնակիչների միջև: Ապրիլի 29-ին նույն տարածքում բախում է տեղի ունեցել նաև երկու երկրների զինված ուժերի միջև: