կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-29 09:33
Հասարակություն

Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունը

Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունը

Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցմանպայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ինչպես նաև 60 (19 արկ), 82 (128 արկ), 120 (5 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (2 արկ), ՀՀՆ-9 (2 արկ) ու ՀԱՆ-17 (27արկ) տիպի նռնականետեր:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն