|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Արդեն հայտնել ենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնական կայքում տեղեկություն է հայտնվել, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ժամանակ կայացած բանակցությունների արդյունքում կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն են ձեռք բերել:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, սակայն, հերքել է տեղեկությունը՝ նշելով, որ նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
«Ռուսաստանը ֆիզիկապես չի կարող նման պայմանավորվածոթւյուն ձեռք բերել, քանի որ հակամարտության կողմ չէ: Պարզապես քննարկվել են խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը: Եվ երկու նախագահների տեսակետները որոշ հարցերում համընկել են»,- նշել է նա: