Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդյո՞ք գերիների վերադարձի հարց չի քննարկվում Սյունիքի տարածքների դիմաց՝ ըստ Yerkir.am-ի լրագրողների այս հարցին կառավարությունից դուրս եկող՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը պատասխանեց, որ իրեն նման բան հայտնի չէ։
Որպես հանրային իշխանության ներկայացուցիչ, ի՞նչ է նրան հայտնի երկրի անվտանգության մասին՝ հարցին մարզպետը պատասխանեց, որ վարչապետի խոսքը իրեն բավարարում է։
Այն, ինչ այսօր կատարվում է սահմանին, դա ՀՀ կառավարության քաղաքականության հետևանքն է, ինչո՞ւ Իշխանասարում, որտեղից մեր երկրի ջրային ռեսուրսներն են վերահսկվում, 6 ամիս պաշտպանություն չի իրականացվել․ մարզպետ, որը նախկինում սպա է եղել, ասաց, որ ինքը շատ լավ գիտի՝ բարձունքը ինչ է, և, իր կարծիքով, վարչապետը ամեն ինչ անում է, որ մեր անվտանգությունը պաշտպանվի։
Մարզպետի պնդմանը, որ Հայաստանի 70-80 տոկոսը իրենց թիմին վստահում է, լրագրողը հակադարձեց՝ ի՞նչ հարց եք դուք կարողանում լուծել, եթե անգամ տարհանվածների հարցը ձեր փոխարեն լուծում է ռուսը։
Լոռու մարզպետն առաջարկեց դա իմանալու համար բացել Լոռու մարզպետարանի կայքէջը։
Մենք որքանո՞վ կարող ենք հանգիստ լինել Սյունիքում կատարվողից՝ հարցին մարզպետը պատասխանեց, որ ամբողջական կարող ենք հանգիստ լինել, որովհետև վարչապետն է այդ մասին խոսել։
«Կարող են այսօր սահմանին ինչ-որ փոփոխություններ լինել, 90-ականներին էլ է եղել, բայց ամեն ինչ վերահսկողության տակ է, անհանգստանալու ոչինչ չկա, մեր զինված ուժերը կատարում են իրենց խնդիրները»,-ասաց մարզպետը։
Այդ դեպքում ինչպե՞ս են ադրբեջանցիները տարբեր հատվածներում 3 կմ առաջ եկել՝ հակադարձեց լրագրողը։
«Ես աշխարհագրորեն տեղանքին ծանոթ չեմ, բայց վստահում եմ Անդրանիկ Քոչարյանի ասածին, որ Իշխանասարը ընդամենը սար է՝ չպահպանվող դիրքով, այդպիսի սարեր և դիրքեր էլի կան»,-ասաց մարզպետը։ Լրագրողը հակադարձեց՝ ուրեմն, այդ դեպքում, նա պետք է վախենար, որովհետև Քոչարյանն ասել է՝ այդպիսի չպահպանվող սարեր էլի կան։
«Օրը 3 կմ եթե ադրբեջանցիները առաջ գան, 38 օր է ձեզ մնացել, մինչև ընտրությունները Երևան են հասնելու»,-նկատեց լրագրողը։։
Մարզպետ Արամ Խաչատրյանը կորցրեց ինքնատիրապետումը և վիրավորեց լրագրողին․ «Դու արդեն չափդ անցնում ես»։
Մանրամասն՝ տեսանյութում․