|
Փոխարժեքներ
12 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին նույն տարածքի մի խումբ բնակիչներ և ՀՀ քաղաքացի, բժիշկ Արամ Աշոտի Սարգսյանը բաց նամակ են ուղղել: Նամակում մասնավորապես ասված է. «Երևան քաղաքից դեպի «Ջամբո» էկզոտիկ պարկ տանող` «Գիզա» ռեստորանի հարևանությամբ` Ձորաղբյուր տանող հանրային ճանապարհի ձախ կողմում` Ձորաղբյուր «Բեսթլենդ» թաղամասի պաստառի դիմաց գտնվող` մասնավոր գերեզման տանող ճանապարհը , որ մի քանի մետր է ահավոր վիճակում է գտնվում, դժվարանցանելի է մանավանդ ձմռան պայմաններում , ուստի մեր խնդրանքն է հնարավորության սահմաններում գոնե հարթեցնել տվյալ ճանապարհը: Խնդրում ենք»:


