Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի խոսքով` մշտապես թշնամական մթնոլորտում ապրող հայ ժողովուրդը` լինի Հայաստանում, թե սփյուռքում, միասնականության կարիք ունի և ոչ թե բաժանումների:
Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց` անդրադառնալով այս օրերին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված ՀՀ իշխանությունների մեղադրանքներին:
«Թող հստակ լինի, որ ես Վեհափառի փաստաբանը չեմ, ոչ էլ պաշտպանը, բայց բոլորս պաշտպանն ենք հայկական եկեղեցի հաստատությանը, որովհետև հայ ժողովրդի (ոչ միայն սփյուռքի) պատմության մեջ եկեղեցին ունեցել է կենտրոնական դեր: Այդ դերը նա խաղացել է երեկ, խաղում է այսօր և հավանաբար վաղն էլ կխաղա»,- ասաց նա:
Մուրադ Փափազյանի խոսքով` մենք փոքր ազգ ենք, փոքր երկիր ունենք, իրավունք չունենք տարանջատումներ անելու, ստիպված ենք միասնական հարթակ և հավասար հնարավորությունների հարթակ, Հայաստան ստեղծել:
«Իհարկե, սփյուռքի օժանդակությամբ: Պետք է կառուցենք երկիր` սոցիալական արդարության սկզբունքի շուրջ: Եվ միասնական` նաև սփյուռքի օժանդակությամբ պետք է զարգանա երկիրը»,- ասաց նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։