Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի քեմալական Հանրապետական–ժողովրդական կուսակցության (CHP) փոխնախագահ Էնգին Ալթայը երեկ հարցազրույցներից մեկում Էրդողանին համեմատել է 1960 թ. ռազմական հեղաշրջումով իշխանությունից հեռացված ու մահապատժի ենթարկված վարչապետ Ադնան Մենդերեսի հետ։
«Հանրապետության պատմության մեջ ամենամեծ սխալը Մենդերեսի մահապատիժն է: Սա ամենամեծ հարվածն էր թուրքական ժողովրդավարությանը, բայց Մենդերեսը նույնպես մեծ ուշադրություն էր դարձնում կրոնական նկրտումներին և զիջումներ կատարում դրանց: Այն աստիճանի, որ ինչ-որ պահի ստիպված էր օրենք հրապարակել Աթաթուրքի հիշատակը պաշտպանելու համար: Հուսով եմ, որ Էրդողանին չի սպառնում Մենդերեսի պես վախճանը»,– նշել է նա։
Ինչպես սպասվում էր, Թուրքիայում Ալթայի խոսքերը շատերն ընկալել են որպես սպառնալիք: Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ անդրադարձել է դրանց. «Ինչ-որ մեկն ասել է, որ իմ ճակատագիրը կարող է նման լինել Մենդերեսի ճակատագրին: Մենք չենք վախենում մահից, ի տարբերություն ձեզ: Ստացվում է, որ դուք գո՞հ եք Մենդերեսի ճակատագրից: Դրանում (տապալման և մահապատժի) դուք եք մեղավոր: Հուլիսի 15-ին (2016 թ. հեղաշրջման փորձ) մենք դա տեսանք և թաղեցինք նրանց, ովքեր ցանկանում էին կրկնել այս պատմությունը: Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր հոգի մահը կճաշակի. ամեն ինչ վերջնական է: Եթե ձեր արժեքների մեջ նման բան չկա, ես այդ մասին չգիտեմ: Բայց դուք նույնպես մահվան համը կճաշակեք, իմացեք»։
Հիշեցնենք, որ 1960 թ. հեղաշրջումից հետո, բացի Մենդերեսից, կախաղան բարձրացվեցին նաև երկրի ԱԳ ու ֆինանսների նախարարները։