| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսական ռազմական ինքնաթիռները հարձակվել են Պալմիրայից հյուսիս-արևելք գտնվողահաբեկչական բազայի վրա` սպանելով շուրջ 200 գրոհայինի: Այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխտնօրեն, փոխծովակալ Ալեքսանդր Կարպովը։
Նրա խոսքով՝ ռուս զինվորականները տեղեկություն են ստացել այն մասին, որ գրոհայինները քողարկված բազա են ստեղծել Պալմիրայից հյուսիս-արևելք: Տեղեկությունը հաստատվելուց հետո Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները մի քանի ուղություններով հարձակվել են դրա վրա: Արդյունքում, ըստ Կարպովի, ոչնչացվել են ահաբեկիչների երկու թաքստոց, 24 պիկապ մեքենա՝ ծանր գնդացիրներով, և մոտ 500 կգ զինամթերք ու ինքնաշեն պայթուցիկ սարքեր ստեղծելու համար նախատեսված բաղադրիչներ:
Կարպովը նշել է, որ ոչնչացված հենակետում ահաբեկիչները զինյալներ են պատրաստել Սիրիայի տարբեր շրջաններում ահաբեկչություններ իրականացնելու համար և պատրաստել ինքնաշեն պայթուցիկ սարքեր:
Բացի այդ՝ նա հայտարարել է, որ գրոհայինները նախապատրաստում էին ահաբեկչական հարձակումներ Սիրիայի խոշոր քաղաքների պետական հաստատությունների վրա՝ «Սիրիայում նախագահական ընտրություններին ընդառաջ երկրում իրավիճակն ապակայունացնելու համար»: