կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-20 13:40
Հասարակություն

ԱԱԾ-ն անցել է իր բեմադրած էժանագին շոուի գեղարվեստական մասին ապահովմանը՝ ֆիլմ նկարելուն. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԱԱԾ-ն անցել է իր բեմադրած էժանագին շոուի գեղարվեստական մասին ապահովմանը՝ ֆիլմ նկարելուն. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԱԱԾ-ն անցել է իր բեմադրած էժանագին շոուի գեղարվեստական մասին ապահովմանը՝ ֆիլմ նկարելուն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նախօրեին ձերբակալված Մհեր Ավագյանի փաստաբան Միքայել Շխիմյանը տեղեկացրել է, որ իր վստահորդին իր իսկ ներկայությամբ գետնին տապալեցին և տեսաձայնագրեցին։ Եվ այդ ամենը ԱԱԾ շենքում…

Ձեր նկարած ամեն մի կադրը տարիներ ու տասնամյակներ շարունակ հետապնդելու է ձեզ ու ձեր սերնդներին։ Դուք կոչվելու եք դավաճանի գործակալներ ու դատապարտվեք հավերժ արհամարհանքի ու ատելության։ Չփորձվեք հանկարծ նման բան անեք։

Իսկ եթե հանկարծ այդ ֆիլմում նկարահանեք նաև իմ ընկերներ Արա Սաղաթելյանին ու Կարեն Բեքարյանին, ապա խոստանում եմ նմանատիպ բազում ֆիլմեր այն լրբերի մասին, ումից ձեզ նման վիժվածքներ են լույս աշխարհ գալիս»: